Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը և Քրիստիան Հենշելը պայմանավորվել են ջրավազան կառուցել Ծովինարում ագրոանտառի անխափան ոռոգման համար

Մարտ 04,2024 15:54

Մարզպետը և Քրիստիան Հենշելը պայմանավորվել են Ծովինարում ագրոանտառի անխափան ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գավառի մաքրման կայանի արդիականացման ծրագրի իրականացման ժամկետների հստակեցման և Ծովինարում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիմնված ագրոանտառի կառավարման պլանի իրականացման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ու արդյունավետ ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031