Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

40%-ի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում ՀՀ շահերին, 22,5%-ի կարծիքով՝ պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին. GALLUP International-ի հարցումները

Մարտ 04,2024 15:35

GALLUP International Association-ը փետրվարի 26-28-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 հոգու միջեւ։

Հարցին՝ ըստ ձեզ, ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը ինչի՞ հետեւանք է, 35,3 %-ը պատասխանել է՝ կառավարության ապաշնորհ կառավարման, 29,9 %-ի կարծիքով՝ միտումնավոր ստեղծված իրավիճակ է, թելադրված արտաքին ուժերի կողմից, 24,2%-ը վստահ է, որ սա աշխարհում առկա հակամարտությունների հետեւանք է, 8,9 %-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին, ինչը մեզ էլ ավելի է մոտեցնում հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրի խզմանը, արդյոք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանո՞ւմ է Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական շահերին, 40,3%-ի կարծիքով լիովին համապատասխանում է, 13,9%-ի կարծիքով ավելի շուտ համապատասխանում է, 16,1%-ը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում, 40%-ի կարծիքով ընդհանրապես չի համապատասխանում, 4,8 %-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին՝ ձեր կարծիքով Հայաստանը պե՞տք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, թե պետք է ձգտի միանա ՆԱՏՕ-ին, 40,3-ի կարծիքով՝ պետք չէ ոչ մի կառույցի անդամակցել, պետք է լինել չեզոք երկիր, 28 %-ը համոզված է, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, 22,5%-ի կարծիքով՝ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ, 9,2%-ը դժվարացել է պատասխանել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031