Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 84-ամյա կինն ու նրա դուստրը խեղդվել են գազից

Մարտ 04,2024 14:19

Երեկ Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակարանում ողբերգական դեպք էր տեղի ունեցել։

Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, երեկոյան ժամը 22.10-ի սահմաններում ահազանգ էր հնչել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կենտրոն առ այն, որ տան բնակիչները ո՛չ հեռախոսազանգերին են պատասխանում, ո՛չ էլ տան թակոցներին արձագանքում։

Նշված հասցե ժամանած փրկարարներն ու պարեկները տանը բերանքսիվայր ընկած հայտնաբերել են մոր` 84-ամյա Ալբինա Ղ.-ի և 59-ամյա Նաիրա Հ-ի դիերը։

Տեղի ոստիկանությունից մեզ հաջողվեց պարզել, որ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, խիստ նախնական վարկածով՝ նրանք թունավորվել են գազից. միջանցքում գազի վառարան է տեղադրված եղել։

Դուռը ներսից փակ է եղել, փրկարարներից մեկը կոտրելով բացել ու ներս է մտել։

Մայրը, ըստ տեղեկության, տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, դուստրը ևս որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, նրանք գրեթե ներսուդուրս էլ չեն արել։

Մահացածներից Նաիրա Հ.֊ն նախկինում աշխատել է Շիրակի պետական համալսարանում` որպես օտար լեզվի դասախոս:

Ի դեպ, մայրն ու դուստրը քնած չեն եղել, նրանք հագուստով են, մասնավորապես մոր հագին կան գուլպաներ ու հողաթափեր, նրանք ամենայն հավանականությամբ  սեղան են նստած եղել, որի վրա քաղցրավենիք, շոկոլադ է դրված, կան նաև դեղեր,նրանք բերանքսիվայր ընկել են սեղանի շուրջբոլորը։ Տվյալ տեսարանն արտացոլող լուսանկարները չենք հրապարակում՝ ելնելով լրագրողական էթիկայից։

Հարուցվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031