Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը, երբ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 452 գովազդային վահանակներ, Տիգրան Ավինյանը հայտարարեց․ «Ուզում եմ հիշեցնել մեր բոլոր գործընկերներին, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են այս գործընթացում։ Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, մենք մեկ ընդհանուր թիմ ենք և մեկ ընդհանուր կառույց, և երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն և չակնկալի, որ մենք անկախ ունենք գովազդի վարչություն և ճարտարապետաքաղաքաշինական վարչություն։ Այդ բոլոր վարչությունները մեկ ընդհանուր մասնիկ են։ Եվս մեկ անգամ և վերջին անգամ ուզում եմ հատուկ զգուշացնել․ գործընկերնե′ր, կրակի հետ խաղ մի′ արեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ