«Երբ մենք որոշ դեպքերում նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքների վերադարձի մասին, մեզ ասում են՝ բա ինչի՞ հարուստներին չեք անում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա վստահեցրեց՝ «հաստատ խեղճ մարդկանց օբյեկտներ չենք քանդում» ու ասաց․ «Այս գործընթացը սկսվել է դեռ 2022-ի վերջից։ Վստահեցնում եմ՝ նույն Օղակաձև զբոսայգում և տարբեր այգիներում, որտեղ իրականացնում ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել։ Երբ խոսքը հեկտարներով այգու մասին է, այգու մեջ տարատեսակ քոլիկներ քանդելուն է վերաբերում, մենք այստեղ անբեկելի ենք․ որևէ կոմպրոմիս մեզ հետ հնարավոր չէ։ Եթե իրականում այդ մարդիկ ունեն կեցության խնդիր, պետք է քննարկել նրանց կեցության խնդիրը։ Բայց այս մոտեցումից մենք հետ չենք կանգնելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ