Ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցավ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Լոս Անջելեսի հոգևոր կառույցների և համայնքային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի բացման խոսքից հետ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որից հետո դեսպան Լիլիթ Մակունցն իր ծավալուն ելույթով անդրադարձավ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին։
Ելույթից հետո դեսպան Մակունցը պատասխանեց ներկաների հարցերին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև