«Այս տարի առաջին անգամ մարտի 8-ին մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող կանանցից և աղջիկներից ուղևավարձի գումար չի գանձվելու»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա վստահեցրեց՝ մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում քաղաքապետարանը տարբեր նախաձեռնություններով հանդես կգա․ «Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների շուրջ 15 հազար կին գործընկերների կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։ Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Գայանե բալետին ներկա գտնվելու համար»։
Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձել է Երևանին, նաև հայտնեց համալիրի հիմնանորոգման մասին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ