Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո վերջապես հնարավորություն կունենանք Հայաստանից դուրս բերել ԵՄ քաղաքացիական առաքելությունը»․ Տոյվո Կլաար

Մարտ 02,2024 22:05

«Խաղաղություն չի նշանակում պատերազմի բացակայություն։ Համապարփակ կարգավորումն այն է, որն ընկալվում է բոլոր կողմերից, բոլոր կողմերը պետք է ձգտեն իրական խաղաղության»,- Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական համաժողովի ընթացքում անցկացված «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա կարևորեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հաստատումը, որը հիմք կծառայի ընդհանուր Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման համար․ «Սա պետք է ներառի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված սահմանազատման հետ՝ հիմնված 1991-ի Ալմաթիի համաձայնագրի ստորագրությունների վրա։ Պետք է ապահովվի սահմանների բացումը մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, ներառյալ Հայաստանի հարավով, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին»։

Նա նաև հատուկ կարևորեց Թուրքայի դերակատարությունը տարածաշրջանում ու ասաց․ «Թեև եվրոպական երկրները և վերջերս Գերմանիան եղել են և շարունակելու են պատրաստ լինել աջակցություն տրամադրել, մենք նաև ակնկալում ենք Թուրքիայի և նրա առաջնորդության պոտենցիալի ներգրավումն այս տարածաշրջանում։ Թուրքիան Վրաստանի ու Հայաստանի անմիջական հարևանն է և ունի հատուկ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Այս պատճառով Թուրքիան՝ որպես բացառիկ հնարավորություն պետք է օգնի խաղաղության հաստատմանը»։

Ըստ նրա՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հնարավորություն կտա վերջապես կենտրոնանալ դրական օրակարգի վրա։ Նա հավելեց․ «Մենք այդ դեպքում վերջապես հնարավորություն կունենանք Հայաստանից դուրս բերել ԵՄ քաղաքացիական առաքելությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031