Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով։
Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,-նշել է Բորդյուժան։
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ եթե նման սցենարն իրագործվի, ապա հավանականությունը, որ կազմակերպությունը ինչ-որ կերպ Հայաստանի վրա կտարածի անվտանգության բոլոր համակարգերը, մեծապես կկրճատվի: Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։
Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։
Թարգմանությունը՝ Tert.am-ի
Նախ, դա արվում է ձեր ծրագրով – ձեր գործակալ նիկոլի միջոցով, երկրորդն էլ – իբր որ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում ձայնի իրավունք ունի, լիարժեք պաշտպանված է?: Դուք ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող մեր թշնամուն տարիներով միլիարդավոր դոլարների զենք վաճառեցիք, որ նա հարձակվի ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա և դուք մի կողմ քաշվեցիք, իսկ հիմա էլ նիկոլի նույն խոսքերն եք կրկնում մեր անդամության սառեցված ռեժիմի մասին։ Սառեցնողն էլ եք դուք, ջերմացնողն էլ եք դուք։
Ձեր արած ամեն ինչն էլ հասկացվում է – դուք թուրքի հետ անկողին եք մտել ու ձեր ավելի կարևոր հարցերի համար Հայաստանն ուզում եք жертва տաք, ինչպես դա արեցիք 1 դար առաջ։