Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրով․ Հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ-ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել

Մարտ 02,2024 21:34

168.am – Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ նրանց թշնամիների հետ։

«Հայաստանում չգիտես ինչու կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց, ովքեր դեմ են քո բարեկամներին»,- նշել է նախարարը:

Նա չի կարողացել հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանն այժմ քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը։

«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ արտահայտում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի խոսնակն ու այլ գործիչներ»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի, բացառությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է նման պատրաստակամությունը։

Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին, իրականությանը չեն համապատասխանում։

Ռուսաստանը սպասում է, որ Երևանը վերջնական որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր անդամակցության մասով, իրենց կողմնորոշվել է պետք` ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մենք սպասում ենք, թե երբ մեզ բոլորիս պաշտոնապես կհաստատեն, թե ինչ վերջնական որոշում կլինի։ Ասում են ՝ ՀԱՊԿ-ում դե ֆակտո կսառեցնենք (անդամակցությունը), կուզենք` դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ դեռ հետաքրքիր է, քանի որ մենք այնտեղից ինչ-որ բան ենք ստանում»,-ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին, իրականությանը չեն համապատասխանում։

Լավրովի խոսքով` Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ։

«Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ-ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել:

«Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ», – հիշեցրել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի կարող հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031