Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի օրը»՝ տաքսիստ Հենդոյի մասին

Մարտ 02,2024 21:19

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի և Արման Սարգսյանի «Բարի օր» ֆիլմի պրեմիերան:

«Տաքսիստ Հենդոն արդեն մեծ մասսայականություն ուներ: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները՝ հերոսին դնելով մի պայմանի մեջ, երբ նրա օրը պարբերաբար կրկնվում է, և նա պետք է լուծում տա իրավիճակին։ Սա նաև այն եզակի դեպքերից է, երբ գլխավոր հերոսը կար բոլոր տեսարաններում, ֆիլմի բոլոր տեսարաններում Մհերը նկարահանվել է»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում։

Ֆիլմի ստեղծողներn օգտվել են «День сурка» ամերիկյան հայտնի ֆիլմի պատմությունից և«ժամանակային հանգույցի» էֆեկտով հայկական ֆիլմ ստեղծել:

«День сурка» ֆիլմը նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է, սա ընդունված պրակտիկա է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Տաքսիստ Հենդոյի դերակատար Մհեր Մխիթարյանն էլ անկեղծացավ, թե ինչ կաներ, եթե հայտնվեր ժամանակային հանգույցում. «Ես կարծում եմ, որ հերոսիս պես կվարվեի, քանի որ կյանքը նրան ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ վերաիմաստավորել կյանքը։ Մենք ունենք կարևոր գաղափար, որ մարդիկ, որոնք պարզապես ապրում են իրենց օրերը՝ չգտնահատելով կյանքը, կարողանան վերաիմաստավորել ամեն մի օր»,- նշեց Մհեր Մխիթարյանը։

Նշենք, որ ֆիլմի մյուս ռեժիսորն Արման Սարգսյանն է: Սցենարը գրել են Վան Գրիգորյանը և Գառնիկ Մակվեցյանը՝ ռեժիսորների հետ համատեղ: Ըստ Արման Սարգսյանի՝ փորձել են չուռճացնել երևույթները:

Ֆիլմի  գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը:

Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց: Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:

Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031