Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը
Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության նոր դեպքեր են արձանագրվում։
2024 թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում հրապարակվեց մի տեսանյութ, որում հստակորեն երևում է, թե ինչպես է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիսանում է քաղաքակրթության թշնամի։