Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրամաբանությունը, որը մեր բանակցողների մոտ է տիրում՝ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցային ձեւաչափից հնարավորինս հեռանալ․ «Հրապարակ»

Մարտ 02,2024 11:24

Հայ-ադրբեջանական բանակցություններն անցնող շաբաթվա ընթացքում կրկին ակտիվ փուլ մտան․ նախ Մյունխենի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում միմյանց հետ հանդիպեցին Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը։ Այդ հանդիպման կազմակերպիչը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր, ով հայ- ադրբեջանական հարաբերությունների հարցում մինչ այժմ որեւէ դերակատարում չէր ունեցել, մեծ հաշվով՝ Գերմանիան էլ, որպես պետություն, նախկինում այդ հարցում չկար․ ո՛չ ԵԱՀԿ համանախագահող երկիր է եղել, ո՛չ էլ երբեւէ զբաղվել է այդ հարցով։ Այնուհետեւ նաեւ տեղի ունեցան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի քավորությամբ։ Այսինքն՝ այս պահի դրությամբ հայ- ադրբեջանական բանակցությունների հարթակ է դառնում Գերմանիան, որը հավաքական Արեւմուտքի մի մասն է։

Բանն այն է, որ նախկինում Գերմանիան հրաժարվում էր արեւմտյան հարթակից՝ նախընտրելով Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձեւաչափը՝ առանց միջնորդների, սակայն Ռուսաստանի միջնորդությանն էլ առանձնապես դեմ չէր։ Հնարավո՞ր է, որ Արեւմուտքն Ադրբեջանին ստիպել է գալ Հայաստանի հետ բանակցությունների հենց իր հարթակում, օրինակ, հնարավո՞ր է, որ Ադրբեջանի վրա ազդել է ԵԽԽՎ-ի որոշումը՝ Ադրբեջանի պատվիրակությանը 1 տարով իրենց շարքերից հեռացնելու վերաբերյալ։ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի համար հարթակն առանձնապես կարեւոր չէ։

«Դժվար է միանշանակ ասելը։ Ենթադրում եմ՝ այն տրամաբանությունը, որը մեր բանակցողների մոտ է տիրում․․․, որն է դա` Ռուսաստանի մասնակցությամբ բանակցային ձեւաչափից հնարավորինս հեռանալ, որն ինքնաբերաբար քեզ տեղափոխում է այլ դաշտ, անունը դնենք եվրոպական դաշտ։ Ես չեմ կարծում, որ սա առաջին անգամն է, միշտ էլ սինուսոիդի պես այս երեւույթը եղել է։ Ադրբեջանի դեպքում, ես կարծում եմ, իրենց համար ոչ թե հարթակն է կարեւոր, նրանց համար օրակարգն ու արդյունքներն են կարեւոր։ Հիմա թե ինչ է կատարվում, ինչպես է կատարվում, չեմ կարող դատողություններ անել, տեղեկություններ չունեմ․ երեւի մերոնք իրենց ավելի վստահ ու կոմֆորտ այնտեղ են զգում, իսկ ադրբեջանցիների դեպքում՝ չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա։ Եվրախորհրդարանի հայտարարությունը մի բան է, Եվրոպայի գործադիր իշխանությունների հետ աշխատելը մեկ այլ բան է»,- ասաց Մարտիրոսյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031