Մեծ Պահքի շրջանում յուրաքանչյուր ուրբաթ օր Մասյացոտնի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն՝ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մասնակցությամբ թեմի բոլոր եկեղեցականների։
Այս տարվա երրորդ միասնական ժամերգությունը կատարվեց Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Ժամերգության ավարտին Անառակի կիրակիի խորհրդին անդրադարձավ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս քհն. Ավետիսյանը։
Ժամերգությանը մասնակցում էին Մասիս համայնքի ղեկավար Տիար Դավիթ Համբարձումյանը, Նորաբաց համայնքի վարչական ղեկավար Տիար Մարգար Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցականներ և մեծ թվով հավատացյալներ թեմի տարբեր համայնքներից:
Կարդացեք նաև
Արարողության ավարտին տրվեց պահքային ուտեստներով սիրո ճաշ:
ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄ