Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ․ «Տեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց»

Մարտ 01,2024 20:15

Այսօր մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ՝ հարգանքի տուրք մատուցելու Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, Հայաստանի ազգային հերոս, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով ստեղծված ԽՍՀՄ կառավարական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հիշատակին, որը կյանքին հրաժեշտ տվեց օրերս 95 տարեկան հասակում։

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցներին ասաց․ «Մենք այսօր Նիկոլայ Ռիժկովի հիշատակի առիթով այստեղ ծաղիկներ ենք խոնարհելու եւ մոմեր ենք վառելու։ Նիկոլայ Ռիժկովը իսկապես հայ ժողովրդի ամենաանկեղծ եւ ամենանվիրված բարեկամներից էր, որը երկրաշարժի ժամանակ եւ դրանից հետո հայ ժողովրդի համար արեց շատ բան։ Տարիքով մարդիկ հիշում են, որ նա, լինելով Խորհրդային Միության ղեկավարներից մեկը այդ ժամանակ եկավ Հայաստան ու մնաց շատ երկար՝ կազմակերպելով ու համակարգելով աղետի գոտում փրկարարական, այնուհետեւ՝ հետեւանքների վերացման ծանր աշխատանքը։

Ես պատիվ եմ ունեցել նաեւ ժամանակին նրա հետ աշխատել հայ-ռուսական բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովում։ Եվ այնտեղ էլ նա շատ-շատ մեծ ներդրում է ունեցել Հայաստանին, Արցախին նաեւ քաղաքական առումով աջակցելու գործում։ Նրա արածը անուրանալի է եւ Նիկոլայ Ռիժկովի պայծառ հիշատակը պետք է միշտ վառ մնա հայ ժողովրդի սրտում»։

Ակտիվիստ Մարիա Պիմենովան, որ ծնվել եւ ամբողջ կյանքն ապրում է Հայաստանում, ասաց․ «Ես հայրենիքս չեմ դավաճանել եւ չեմ գնացել ուրիշ երկրում ապրելու։ Այսօր այստեղ հավաքվածներս ունենք հիշողություն ու չենք մոռացել Նիկոլայ Ռիժկովին, որը երկրաշարժի ժամանակ եկել էր ու հսկայական օգնություն էր ցույց տալիս հայ ժողովրդին։ Իմացողը գիտի, որ պարոն Ռիժկովը այդ ժամանակ սեփական աչքերով տեսնելով արհավիրքի չափերը, մի գիշերում ճերմակեց։

Մենք այսօր հարգելով մեր ռուս բարեկամ Նիկոլայ Ռիժկովի հիշատակը՝ այստեղից նաեւ ուղերձ ենք հղում, որ հայ –եւ ռուս ժողովրդի բարեկամությունը ամուր է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031