Լրահոս
Օրվա լրահոսը

2022թ. համեմատությամբ 2023թ. կազմակերպության տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխանվածների տեսակարար կշիռը պակասել է 3․ 92%-ով

Մարտ 01,2024 18:55

Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2023 թվականի տեղեկատվական հարցումների տվյալների

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման՝ օրենքով սահմանված նորմերի կատարումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 9 տարի շարունակ իրականացնում է նման ուսումնասիրություն և այս տարիների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում տեղեկատվության շրջանառությունը դարձել է ավելի դյուրին՝ ժամանակի խնայողության տեսանկյունից։

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատել է տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվել են։ Արձանագրենք, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։ Կազմակերպության կողմից հերթական ուսումնասիրությամբ ներկայացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2023թ.-ին՝ համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած պատասխանների։

2023թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկվել է 1046 գրություն, որոնցից 462 (44,18%) տեղեկատվական հարցումները հասցեագրվել են պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին. (2022թ. ուղարկված գրությունների թիվը կազմել է 671, որոնցից 258-ը (38,50%) տեղեկատվական հարցում):

 

2023 թ.-ին կազմակերպության կողմից ուղարկված տեղեկատվական հարցումների ավելի մեծ բաժին ունեցող բնագավառներն են ՀՀ Պաշտպանության նախարարությունը (17․ 97%), Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (22,73%), ՀՀ Դատախազություն և նրա ստորաբաժանումները (16,3%) և Սոցիալական և առողջապահական բնագավառի հաստատությունները (4,98%): Ըստ այդմ թվարկված մարմիններին ուղղված տեղեկատվության հարցումները կազմում են ընդհանուր հարցումների 61,05%-ը։ Նկատենք, որ թե 2023 թվականին, թե 2023թ․-ին ավելի մեծ թվով տեղեկատվական հարցումներն ուղղվել են նույն կառույցներին։

2023թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման  մարմիններին ուղարկված 462 տեղեկատվական հարցումներից ժամանակին են ստացվել 306-ը (66․24%), ուշացած 100-ը (21․ 65%), իսկ 56 (12․13%) հարցման պատասխան չի տրվել:

Համեմատության համար նշենք, որ 2022թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 258 տեղեկատվական հարցումներից ժամանակին են ստացվել 181-ը (70․16%), ուշացած 37-ը (14․35%), իսկ 40 (15․51%) հարցման պատասխան չի տրվել:

Այսինքն 2022 թվականի համեմատությամբ 2023 թվականին կազմակերպության տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխանվածների տեսակարար կշիռը պակասել է 3․ 92%-ով, ուշացրած պատասխանների տեսակարար կշիռն ավելացել է 10․ 31%-ով, իսկ անպատասխան մնացած գրությունների տեսակարար կշիռը նվազել է 3․ 6%-ով։

Տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031