Ermenihaber. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բեռլինում կայացած հանդիպմանը։
Նա մասնավորապես նշել է․ «Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհին են։ Եվ մենք, որպես դաշնային կառավարություն, հնարավորինս աջակցում ենք այդ խաղաղ բանակցություններին»։
Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, որ նման կերպ վերքերը կարելի է բուժել և մարդկանց համար խաղաղություն հաստատել, հետևաբար այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր է։