«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անթալիայի դիվանագիտական ֆորումում խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին և ի թիվս այլ շեշտադրումների ասել.
Ա. «Պետք է ապահովվի սահմանների բացումը մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, ներառյալ Հայաստանի հարավով, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին»
Բ. «Մինչդեռ եվրոպական երկրները, և վերջերս Գերմանիան եղել են և շարունակելու են պատրաստ լինել աջակցություն տրամադրել, մենք նաև ակնկալում ենք Թուրքիայի և նրա առաջնորդության պոտենցիալի ներգրավումը այս տարածաշրջանում»
Կարդացեք նաև
Սրանք անընդունելի ձևակերպումներ են։ Փաստորեն Կլաարը ոչ միայն միջանցքային խոսույթն է նոյեմբերի 9-ի հայտարարությունից բերում ԵՄ դիրքորոշում, այլև ավելի մեծ նվեր է մատուցում Ադրբեջանին։ Եթե մինչ այս Ադրբեջանը ձգտում և արդեն իսկ հասել էր ուղիղ՝ երկկողմ բանակցային ձևաչափին, ապա Կլաարը խրախուսում է Թուրքայի առաջնորդության ներգրավումը այս գործընթացին։
Եթե սրան չհետևի մեր ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ապա կարելի է հանգել խիստ բացասական եզրակացությունների։