«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել ՀՀ-ից ներմուծված խավիարի հարցում. ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել:
Խոսքը Max Fish ընկերության կարմիր ծիածանափայլ իշխանի խավիարի մասին է, որում հայտնաբերվել են կոլիֆորմ բակտերիաներ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես արգելել էր «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը։