Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող Եվա Մոզերի հուշամրցաշարում շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը վեց տուրում տարել է երկու հաղթանակ, չորս պարտիա ավարտել է ոչ-ոքի, չի կրել ոչ մի պարտություն եւ 4,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
Նա ընդամենը մեկ միավոր է զիջում երկու առաջատարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ