Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ի քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 01,2024 16:25

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

ՀՀ իշխանությունների խառնիխուռն, վտանգավոր, անհեռատես ու աննշաձող քաղաքականության հետևանքները մեզ համար դրսևորվում են ամենուրեք։ Լեռնային Ղարաբաղը դարձնելով տարածքային վեճ, մինչդեռ դրա հիմքում ընկած էր ինքնորոշման իրավունքը։ Հայաստանը հասավ նրան, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին՝ մեղադրելով «տարածքային հավակնությունների» մեջ, մինչդեռ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով իրական տարածքային հավակնություններ ներկայացնելով ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց դրա մասին ՀՀ կողմը համառորեն լռում է միջազգային ֆորումների ժամանակ՝ գտնվելով խեղճի ու պաշտպանվողի դերում։

Մի երկիր, որ խախտել է բանակցային գործընթացը, գնացել պատերազմի, իրականացրել հայ բնակչության բռնի տեղահանում իրեն իրավունք է վերապահում միջազգային հարթակներում Հայաստանին ասել, գնացեք Սահմանադրություն փոխեք, դե իսկ հայկական կողմն էլ ոչ էական փաստարկ է բերում, ոչ էլ քաղաքական խոսք ասում, գտնվում է պաշտպանվողի դերում՝ արձագանքելով Ադրբեջանի օրակարգերին․․․

Ադրբեջանի ամեն քայլ կարելի է ուղղել այդ երկրի դեմ, ինչը հասկանալի կլինի ցանկացած միջազգային միջնորդի համար, բայց փոխարենը հայկական ներկայացուցիչը ասելիք չունի։ Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031