«Ազատություն». Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում առաջարկել է հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։
Իր հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել մինչև այս երեկո։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: