Իդեալական աշխարհում ոչինչ այդքան հեշտ չի լինում, Ավետարանը, անկախ նրանից, դուք ձեզ կրոնական անձ կհամարեք, թե ոչ, հավատում եք Հին եւ Նոր Կտակարաններին եւ քրիստոնեական մտածելակերպին, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր բառ ճշգրիտ է, կամ ոչ, ինձ համար մի բան հաստատ է, որ այս գիրքն այնքան իմաստություն է կրում, որ 20 դար հետո դեռ այժմեական գիրք է եւ կարելի է դիմել, եւ շատ ոչ կրոնական կամ նույնիսկ աթեիստ մարդիկ ընդունում են այս եզրակացությունը։ Աստվածաշնչի առաջին իսկ էջերի համաձայն, մարդիկ հավերժորեն արտաքսվել են դրախտից եւ վտարվել երկիր, Աստված պատժել է մարդկությանը, պարտադրել այս ոսկե կանոնը, որ այդ օրվանից մարդիկ ստիպված են տքնաջան աշխատել՝ գոյատեւելու համար եւ առաջընթաց արձանագրելու, որ ոչինչ չի մատուցվելու արծաթե ափսեի վրա, եւ մենք պետք է աշխատենք քրտնաջան եւ խելացիորեն, որպեսզի իրականացնենք մեր հիմնական կարիքները եւ հասնենք մեր ձգտումներին, երազանքներին եւ նպատակներին եւ նույնիսկ դրանից հետո այս աշխարհի վրա երբեք կատարյալ հանգիստ չենք գտնելու, այլ միայն դրախտի մեջ, եթե որոշ պայմաններ գոհացնենք, նույն գաղափարը արտահայտվում է զանազան կրոնների ուսմունքներում: Պատմության ընթացքում մարդիկ փորձեցին առաջ մղել այն ընթացքը, ինչ մենք անվանում ենք էվոլյուցիա, եւ շարունակեցին փնտրել ավելի խելացի ուղիներ, միջոցներ, որոնք կարող են արդյունավետորեն առաջնորդել ավելի արագ եւ լավ արդյունքների եւ նպատակների իրագործման, եւ ոչ ոք չի կարող վիճարկել, որ այն, ինչ ծնեց մեր գոյությունը, մարդկանց մատակարարեց մի բան, որը մեզ բաժանում է։
Մյուս տեսակներից, մտածելու, վերլուծելու եւ ստեղծագործելու փորձի հիմնական բնազդը, ես կարող եմ անվանել մեծ նվեր, որը փոխանցել է մեր ստեղծողը՝ Արարիչը: Հետեւաբար, մարդիկ շարունակեցին զարգացնել այն, ինչ մենք անվանում ենք տեխնոլոգիա, մինչեւ հասանք համակարգիչների դարաշրջանին, համակարգիչները եւ ինտերնետը ներկայացրեց հնարավորություններ եւ սպառնալիքներ: Այժմ ինտերնետն առանձնահատուկ դարձրեց այն, ստեղծվում է տեսլական եւ հեռանկար՝ համակարգչային հմտություններ մշակելու նախաձեռնության եւ համառ մարդկանց համար, ովքեր փորձում են վարձատրության աղբյուրներ գտնել իրենց սահմաններից դուրս՝ երկիր մոլորակի ցանկացած երկրում: Եվ քանի որ ամեն ինչ զարգանում է, մարդիկ կատարեցին եւս մեկ հսկա քայլ. դեռեւս բետա (փորձարարական) տարբերակում (Beta version), արհեստական ինտելեկտին (Artificial Intelligence – AI) մեքենայական ուսուցմանը (Machine Learning – ML) եւ այս դպրոցի նոր չեմպիոնին՝ Chat GPT-ին:
Ծրագրավորողները ունեին երկու տաճար՝ Google-ը եւ ֆորումները, որպեսզի կիսվեին իրենց գիտելիքներով եւ օգնեին միմյանց լուծել ընդհանուր խնդիրները, Google Search, որն աշխարհի թիվ մեկ այցելված վեբ-կայքն է, ստվերեց բոլոր մյուս որոնման համակարգերը, ինչպես yahoo-ն եւ MSN-ը, եկավ սոցիալական մեդիայի եւ Ֆեյսբուք/թվիթերի դարաշրջանը, բայց Ֆեյսբուքն ունի հսկայական խնդիր (Ֆեյսբուք -ը Google -ից հետո ամենաշատ այցելվող վեբ-կայքն է): Facebook-ը հենված է ռոբոտներից, իր անդամների հսկա ծավալի պատճառով, հետեւաբար, հեռացրել է կապվելու կոնտակտային միջոց էլեկտրոնային փոստով, եթե պատահաբար հիշում եք նրա նամակներից որեւէ մեկը, կարող եք փորձել կապվել նրանց հետ, մեկ տարուց ավելի, եւ եթե բախտավոր եք, մեկ տարի հետո կարող են ձեզ ուշադրություն դարձնել, ամենից հաճախ երբեք որեւէ պատասխան չեք ստանա, տրամադրում են կոնտակտային form, բայց եթե դուք այն հազարավորներից եք, ովքեր տուգանում են Ֆեյսբուքի ռոբոտները, փորձեք այն եւ դուք կքաշեք ձեր մազերը: Բերեմ օրինակ:
Ես զետեղեցի գերմանական նացիոնալ-սոցիալիստական կուսակցության նկարը, տակը գրեցի՝ «մերժենք», իսկ Ֆեյսբուքի ռոբոտներն ինձ տուգանեցին, ավելորդ է ասել, որ 20 անգամ կապվել եմ նրանց հետ, բոլոր օրինակները չեմ գրի, բայց նրանք տասնյակներով են: Հասանք Artificial intelligence-ի դարաշրջանը, ունեք խնդիր, գնացեք CHAT GPT վեբ կայքերից մեկը, գրեք ձեր հարցում-խնդրանքը, ձեզ համար գրում է ձեր կոդը, հիմնված է հսկայական զանգվածային տվյալների բազայի վրա, որտեղ մարդիկ նախօրոք գրել են պատասխաններ բոլոր տեսակի խնդրանքներին, բայց հիշեք Աստվածաշունչը, ոչ մի ցավ, ոչ մի շահ, No Pain No Gain, իսկ եթե պատասխանը սխալ է, նորից հարցրեք, բայց մոռացել եք, որ խոսում եք մեքենայի հետ, կփորձի ձեզ մեկ այլ պատասխան տալ, գործը վերադառնում է google, որտեղ ձեզ տանում է ֆորումներ, որտեղ մեկ այլ մարդ կարող է կարդալ ձեր հարցը եւ պատասխանել, հասկանալով ձեր կոնկրետ սցենարը, այստեղ ավտոմատացված պատասխան չկա:
Կարդացեք նաև
Իհարկե, chat GPT-ն ստեղծում է անհանգստացնող գաղափար եւ մղձավանջ, եթե այն գրում է կոդը, ինչո՞ւ պետք է մարդավարի ծրագրավորողներ լինեն, ի վերջո chat GPT-ն անում է ամբողջ աշխատանքը: Կրկին մտածեք, կարիք չունեք անհանգստանալու, խելացի ծրագիրն այն է, ինչ կա, ԱՍՏՎԱԾ ստեղծել է մարդկանց (անկախ նրանից, թե դուք այն անվանեք ԱՍՏՎԱԾ, ամենամեծ ճարտարապետը, արարիչը, տիեզերքը, ամբողջ միությունը (oneness), ստեղծման ժամանակ նա մեզ տվեց արարելու կարողություն, բայց այստեղ հակառակ դեպքը չկա, եթե Աստված ստեղծել է գոյությունը եւ մարդկությունը, մարդիկ ի վիճակի չեն գոյության կամ Աստծուն ստեղծելու, նրանք չեն կարող գոյություն ստեղծել չգոյությունից, վստահաբար կարող են ծնել նոր կյանք, բայց միայն այն գործիքներով, որոնք տրամադրել է սկզբնական ստեղծողը, եթե խոսենք ծրագրավորման տրամաբանության մեջ, ապա կա ամենաբարձր վարպետության Master Class, որը սահմանում է, թե ինչ կարող ենք անել մենք. Subclass: Այն, ինչին մենք հասնում ենք, մեր էվոլյուցիան հեշտացնելու ուղիներն են: Նույնը, ես պնդում եմ, ճիշտ է արհեստական ինտելեկտի դեպքում, մարդու միտքը ստեղծել է արհեստական ինտելեկտ, երեխայի գյուտը չի գերազանցի եւ որակազրկի իր ծնողին, սա խախտում է տիեզերքի օրենքները:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
29.02.2024