Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյան փողոցում գտնվող ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Մարտ 01,2024 11:51

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

– կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում,

– արհեստական օդափոխության համակարգը չունի պաշտպանիչ ցանց, ուստի, չի կանխում աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

– սառնարանի՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող դարակաշարերը ենթարկված են կոռոզիայի:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031