Որքան էլ հեշտ, հարմարավետ եւ քարոզչական առումով ձեռնտու լինի այս կամ այն պատմական իրադարձությանը տալ միակողմանի, «պիտակավորված» գնահատական, մտածող մարդը չի կարող դրանով սահմանափակվել: Հասարակական գործընթացները չեն կարող ունենալ միայն մեկ, միայն մի կողմին բավարարող բացատրություն:
Օրինակ, այսօրվա իշխանության քարոզիչների վարկածով, 2018 թվականի հեղափոխությունը բացառապես ժողովրդի արդար ցասման արգասիք էր: Այսօրվա ընդդիմության պնդմամբ, դա հեղաշրջում էր, որն իրականացրել էին Սորոսը եւ արեւմտյան դեսպանատները՝ Արցախի խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելու եւ Հայաստանը Ռուսաստանից «պոկելու» նպատակով: Իրականում գործոնները բազմաթիվ էին: Այդտեղ կար ե՛ւ կուտակված մեծ դժգոհություն, ե՛ւ «հետպատերազմյան» սերնդի նոր մտածողություն, ե՛ւ Արեւմուտքի շահագրգռվածություն, ե՛ւ, որոշ փուլում, Ռուսաստանի աջակցություն:
Ի դեպ. 2014 թվականի ուկրաինական «Եվրոմայդանի» մեջ նույնպես շատ բան կար՝ հասարակության զգալի մասի՝ Եվրոպային ինտեգրվելու ձգտումը, նույն Արեւմուտքի գործոնը, արմատական ազգայնականների հակառուսական տրամադրությունները, օլիգարխ Պորոշենկոյի ամբիցիաները եւ այլն: Ուկրաինացի լուրջ ինտելեկտուալները փորձում են այն ամենը վերլուծել՝ գիտակցելով, որ նման անաչառ վերլուծությունը որոշակի արիություն է պահանջում եւ կարող է տարբեր կողմերից «hate»-ի ալիքներ առաջացնել:
Ոչ մի մահկանացու ի վիճակի չէ իմանալ եւ հաշվի առնել բոլոր գործոնները, բայց մտածող մարդիկ (ի տարբերություն չմտածողների) գոնե հասկանում են, որ հնարավոր չէ վերցնել պատրաստի «կնիք» եւ վստահաբար «դրոշմել» այս կամ այն իրադարձությունը:
Կարդացեք նաև
Նույն ձեւով պետք է մոտենալ 2008-ի «մարտի 1-ին»: Այդ սպանդի գլխավոր պատասխանատուն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանն է: Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, ապա դատարանը վաղուց արդեն համապատասխան վճիռ կկայացներ երկրորդ նախագահի գործունեության այս դրվագի վերաբերյալ:
Բայց խորքային վերլուծության ժամանակ հնարավոր չէ հաշվի չառնել քաղաքական եւ, մասնավորապես, նախընտրական պայքարի հայաստանյան ավանդույթները:
«Դուք թուրքից էլ վատն եք», – Արշակ Սադոյանը նման բնորոշում էր 1990-ականների կեսերին բազմիցս տալիս Տեր-Պետրոսյանի իշխանությանը: Համեմատեք՝ նույն Ազատության հրապարակում, որտեղ ելույթներ էր ունենում հայտնի ԱԺՄ-ականը, 2007 թվականի դեկտեմբերի 8-ին ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Քոչարյանն ու Սարգսյանն, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից՝ Փանահ-խանից եւ Մելիք-Շահնազարից»:
Որպես տեղեկանք. Փանահ-խանը թյուրքական ցեղերից մեկի առաջնորդ է, 18-րդ դարի կեսերին Ղարաբաղյան խանության տիրակալը, որը վերացրել էր հայ մելիքների ինքնակառավարումը եւ նպաստել էր հայերի զանգվածային արտագաղթին: Մելիք-Շահնազարը նույն ժամանակահատվածի հայ գործիչ էր, որին ընդունված է համարել դավաճան եւ եղբայրասպան:
Ինչպե՞ս պետք է վարվել հայ գործիչների հետ, որոնք «ոչնչով չեն տարբերվում» Փանահ-խանից եւ Մելիք-Շահնազարից: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք այդ գործիչների կողմնակիցներն են: Հարցերը հռետորական են:
Այդ ամենը հիշում եմ ոչ թե «մարտի 1»-ին իշխանության կատարած հանցագործությունն արդարացնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել այսօրվա իշխանության եւ ընդդիմության պատասխանատվության մասին:
Դե, իսկ «hate»-ի ալիքներին պետք է հանգիստ վերաբերվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Զարմացնում եք Քոչարյանի և Պուտինի նկատմամբ Ձեր”միակողմանի” ատելության անսահմանությանը։
Այսինքն պետք է երկրի նախագահը լուռ հետևեր ոստիկաններին դանակահարող և բենզինով շշեր նետող , ատելությամբ լցված մարդկանց գործողություններին՞
Արդար և բազմակողմանի չեք
Դրա համար էլ մարտի 1 շահարկողներն եկան իշխանության ու պահում են այն
Արդյունքը ըեսնում ենք բոլորս
Վայելեք
Ընտրողը կրակը չպետք է ընկնի, երբ պարզվում է սխալ ընտրություն է կատարել, ընտրվողն էլ կրակը չպետք է ընկնի, եթե սխալմամբ համաձայնվել է ընտրվել: Դրա համար պետք է լինի ընտրիչների համակարգ, ամերիկյանին նման, բայց եւ շատ տարբերվող: Ընտրվողը պետք է տեսնի, լսի իր ընտրողին, բայց քանի որ ընտրողները շատ են, նա պետք է շփվի նրանց ընտրիչների հետ, այս ընտրիչները պետք է լինեն ընտրողների պահանջների փոխանցող օղակ ընտրվածին եւ ընտրվածի հրամանները ընտրողներին փոխանցող օղակ: Սա կարող է մի քանի շերտեր ունենա մինչեւ ընտանիքի անդամից վարչապետ եւ հակառակ ուղղությամբ: Մըտածել է պետք:
Մարտի 1-ը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները 2008-ի կեղտոտ պայքարում պարտված ընդդիմությունն իր համար ծառայեցրեց որպես փորձաքար՝ հասկանալու համար, թե որքանով է պահանջված ատելության խոսքը մեր հասարակությունում: Բացի հարցի՝ իր համար դրական պատասխանը ստանալուց, ընդդիմությունը նաև հասկացավ, թե որքան ստվար է այն մարդկանց բանակը, որոնք ատելության խոսքը չընդունելով՝ իրենց դատողություններում ու մոտեցումներում առաջնորդվում են իրենց ներքին ատելության զգացումով: Մարտի 1-ը այդպես էլ անաչառ ու խորը վերլուծության չարժանացավ, ոչ էլ՝ այս թերթի էջերում: Ատելության գործոնն այստեղ էլ իր դերն ունեցավ: 2008-ից հետո անցած 10 տարիների ընթացքում ի՞նչ տեսան այն ժամանակ 8-10 տարեկան երեխաները, որ դարձան «հեղափոխության» ավանգարդ. լկտիություն, ամենաթողություն, անկրթություն, սուտ… ու հետո մեկին, որ արդեն փորձարկված ատելության խոսքով խոստանում էր վերացնել այդ ամենը: Ես այդ երիտասարդներին չեմ մեղադրում, չեմ էլ կարող, քանի որ նրանցից հազարները իրենց կյանքը զոհեցին 2 տարի անց: Ես մեղադրում եմ ատելությունն իրենց մեջ հաղթահարել չկարողացած, ատելությունից կուրացած հասուն ու կրթված մարդկանց, դրանց թվում՝ իմ բազմաթիվ ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին, ում ձեռքով եղավ աղետը: Իմ խորին համոզմամբ՝ դրա նախերգանքը 2008-ն էր:
Իր գոյության երեսուն տարիների ընթացքում հանրապետությունը վերածվել է «տրոյական ձիերի ախոռի»։
Քոչարյանի ինչին էին պետք զոհերը։Զոհերը հենց ընդդիմության էր պետք,իշխանությանը վարկաբեկելու համար։
Փաստորեն,հարգարժան խմբագիրը այն քաշվածների շարքում է,ովքեր համոզված էին որ Քոչարյանը կնստի։
Խնդիրը այն չէ որ Քոչարյանը իրաւունք ունէր կամ չունէր ցուցարարներուն վրայ կրակ բանալու:
Եթէ տեղի ունեցածը պետական յեղաշրջում էր, որպէս Պետութեան պահապան, նա ունէր՝ այդ իրաւունքը:
Անցած շուտով հինգուկէս տարիներու լոյիսին տակ, սակայն, խնդիրը այն է որ՝ այդ ինչի՞ս *պետութիւն*ն էր, որ այդպիսի օրինական տրամաբանութիւն մը ի զօրու ըլլայ, այդտեղ:
Աւելցնեմ նաեւ որ, փաստօրէն, Քոչարյանը իր *պետական մկանները* գործածել գիտէր միայն՝ ներքին ճակատի վրայ: Հայերու դէմ:
Ճի՛շդ ինչպէս որ՝ Փաշինյանը:
Հայդուկ Շամլեան
Դուք այն Քոչարյանի մասին եք ասում, որ հաղթող Արցախի նախագահն էր՞։ Որի ելույթը ցանկացած միջազգային հարթակում հակոց թշնամիներին հիստերիկ նոխայի մեջ էր գցում՞
Լուրջ՞
«Յաղթող Արցախի նախագա՞հ»ը… բայց… ինք Արցախի նախագահ դարձաւ, Արցախի յաղթանակէն ԵՏՔ: Վեց ամիսներ, ետք:
Ամէն դէպքում, խօսք կը վերաբերի իր ՀՀ նախագահութեան: Երբ, «միջազգային հարթակում» կարող էր շատ քաջաբար խօսիլ, հա, սակայն՝
ա) պատրաստակամ էր Արցախի խնդիրը լուծել, լայն զիջումներով, ներառեալ Սիւնիքի միջանցքի մը առատաձեռն նուէրը թուրքերին («Քի Ուեսթ»)
բ) լրիւ ու ամբողջովին ենթարկուած էր Ռուսաստանի կամքին:
Իսկ 2018 պետական յեղաշրջումէն սկսեալ իր վիճակը, յստակօրէն հաստատեց թէ ինչ աստիճանի «պլաֆճի» մըն էր, իր նախագահութեան օրերին:
Փաշինյանի նման խղճալի արարած մը իսկ, փաստօրէն, կարողացաւ իրեն յաղթել: Նաեւ, իրեն…
Ես նախապէս, երկար ժամանակ, շա՜տ եմ պաշտպանել Քոչարյանը… Էն վախտ, երբ ո՛եւէ մէկը չկար, հանրային կերպով իրեն պաշտպանող: Արցախի Մեծն Հերոսը… որ տասը տարիներ նաեւ բացարձակապէս տիրացած էր ՀՀ պետութեան ղեկին…
Փաշինյանն է, որ գոհացաւ զինք միայն երկու տարի բանտարկելով…
Հայդուկ Շամլեան