«Ես շատ եմ լսել, այս խոսքերից նեղվում են մարդիկ, ասում են՝ ինչո՞ւ Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին չի խոսվում (ես չեմ խոսում)):
Ինչպե՞ս է լինում հոգևոր բովանդակությունը, վերացական պատմություններո՞վ, առանց գործողությա՞ն, առանց կյանքի օրինակի՞, որի մեջ մենք ամեն օր ապրում ենք, տեսությո՞ւն, որ այսօր լավ զգացեք ու գնացեք տուն։
Սուրբ գիրքը լավ զգալու մասին չէ, հակառակ՝ վատ զգալու մասին է։ «Ես չեկա ձեզ խաղաղություն բերելու, այլ՝ սուր»- ասում է մեր Տերը։
Եվ ընդհանրապես, հոգևոր կյանքն էլ՝ պարզապես լավ զգալու մասին չէ, պայքարի մասին է՝ ներսի պայքարի, դրսի պայքարի։ Օդի մեջ բանե՞ր են դրանք։
Կարդացեք նաև
Մենք ինչի՞ մեջ ենք ուզում ապրել։ Սրա՞նք չեն հասարակությունը, հանրությունը կառուցող սյուները, գաղափարները՝ ճշմարտություն, արդարություն, զոհաբերություն, ազատություն, ուրախություն, հաղթանակ։
Մեր հավատացածը կյանքում իրականացնելու մասին է։
Ինձ համար կարևոր չի, թե քանի հոգի կնեղվեն։ Իբր թե կնեղվեն, որովհետև լսելով պատասխանատվության գաղափարն է գոյանում իրենց վրա»։