Բռնցքամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականների 11 անդամներ գիշերը մեկնել են Իտալիա՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարի։
Իտալիայի ռինգում հանդես կգան 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ՝ Ռաթեւ Խաչատրյանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը, 66 կգ՝ Անի Հովսեփյանը, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ՝ Գուրգեն Մադոյանը, 80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ՝ Նարեկ Մանասյանը, +92 կգ՝ Դավիթ Չալոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ