Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիրը» պատրաստում է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունն արգելելու հարցով դիմել ՍԴ

Փետրվար 29,2024 22:40

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ են դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։  Սահմանադրությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը այդ կուսակցության քարոզչության շրջանակներում նույնպես դառնում են քննարկման առարկա։

Այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտ է, որ սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։

Նման վարքագիծ են դրսևորում առնվազն ևս երկու կուսակցություններ՝ իրենց քարոզչության ընթացքում։

Թեև հայ ժողովուրդը և հայոց պատմությունը կտան իրենց արժանի գնահատականը նման կուսակցություններին, սակայն կարևորում եմ, որպես իրավական պետություն, ունենանք նաև իրավական գնահատական։

Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի և Կուսակցությունների մասին օրենքի 33-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ արգելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829