Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԴ-ում Արամ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Փետրվար 29,2024 22:30

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ եւ փեսայի դեմ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հերթական դատական նիստը:

Ապացույցների ներկայացման այս փուլում քննարկման առարկա դարձան  մի քանի միջնորդություններ, որոնց վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներից ոչ բոլորի հետ են համաձայն պատասխանող կողմի ներկայացուցիչները: Մասնավորապես, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց համար տարակուսելի են դատարանի երկակի մոտեցումները:

Նիստը հետաձգվեց: Հաջորդը նշանակվեց ապրիլի 2-ին, ժամը 15:00-ին: «Դեռեւս մի քանի ապացույց կա, որ չէր ներկայացվել: Մենք խնդրել էինք, որ դատարանի միջոցով հարկայինը որոշակի տեղեկություն տար: Դատարանը մեր միջնորդությունը բավարարել էր, բայց մինչեւ հիմա հարկայինը  ինֆորմացիա չէր փոխանցել: Հիմա սպասում ենք նաեւ դրան», ասաց Արթուր Հովհաննիսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829