2019թ-ի հուլիսից հարուցված Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Կամո Արզումանյանի (նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ մահվան հիմքով) ու եւս 3 աշխատակցուհու մեղադրանք է առաջադրվել։ Նրանք մեղադրվել են այն բանի համար, որ իբր օժանդակել են տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերի վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի՝ 2022թ․ դեկտեմբերի 22-ին հրապարակած մեղադրական դատավճռով 61-ամյա Անահիտ Ավանեսյանը, 65-ամյա Հռիփսիմե Ազատյանը, 70-ամյա Լենա Արզումանյանը դատապարտվում են 4 տարվա ազատազրկման։ Դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց ՝ նրանց նկատմամբ սահմանելով մեկ տարի փորձաշրջան։
Կապանի թատրոնի գործով մեղադրյալների պաշտպան Լիանա Գրիգորյանն ասում է, որ քրեական վարույթը դեռ նախաքննական մարմնում խախտումներով ընթացավ։ «Չեմ ուզում ծանրաբեռնեմ իրավական փաստերով, մեղադրանքի կողմը պնդում էր՝ որ հանցանք կատարվել է, ու Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկեցի վերաքննիչ»,-ասում է Լիանա Գրիգորյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (Կարեն Ամիրյան, Սերգեյ Մարաբյան, Մեսրոպ Մակյան կազմով) ամբողջովին բեկանեց ստորադաս ատյանի դատավճիռը՝ հռչակելով մեղադրյալ կանանց անմեղությունը։ Դատարանը նաեւ որոշման մեջ անդրադարձել է նաեւ ամբաստանյալներին քաղաքացիական դատավարության կարգով ռեաբիլիտացիա ստանալու իրավունքին։
Կարդացեք նաև
«Ի վերջո, արդարությունը հաղթանակեց, մի քիչ երկար տեւեց, ճիշտ աշխատանքի ու վստահորդներիս համբերատարության արդյունքում հասանք արդարացման»,–ասում է Լիանա Գրիգորյանը։ Մեղադրանքի կողմը չհամաձայնվելով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ բողոք է ներկայացնում։ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բողոքը վարույթ չի ընդունում։
«Չեմ կարող ասել թե ո՞վ էր թատրոնի այս «բեմադրության» ռեժիսորը, բայց նորից եմ կրկնում՝ կարեւորը վերջնաարդյունքն է, որին հասանք նաեւ համառության շնորհիվ»,-նշեց Լիանա Գրիգորյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
4. Արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից: