Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում

Փետրվար 29,2024 16:49

Երբ ընտանիքում լինում է հատուկ խնամքի կարիքով երեխա, ծնողներին դժվարությամբ է հաջողվում հաղթահարել հոգեբանական և դրանից ածանցվող մյուս խնդիրները: Դրա հետևանքով հաճախ ամուսնալուծություններ են արձանագրվում: Տարիներ առաջ, հատկապես մարզերում, խնդրի և դրա լուծման վերաբերյալ պատկերացումներն այլ էին. այդ թիրախային խմբում հայտնված ընտանիքները մերժում էին մեկ ուրիշ անձի՝ իրենց ընտանիք մտնելու միտքը: Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի ջանքերով արդեն ութ տարի իրականացվող «Անհատական օգնական» ծրագիրը շրջադարձային կերպով փոխել է այդ մոտեցումը. այսօր այդ մասնագետի ներկայությունը համարում են ոչ թե անընդունելի, այլ կարևոր ու անփոխարինելի: Հայաստանում այս ծառայությունը դարձել է չափազանց անհրաժեշտ և պահանջված՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար։

Գյումրեցի 12-ամյա Ջուլիետայի ծնողները մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) իրենց երեխայի վարքագծում դրական դինամիկա են նկատում: Երկու տարվա մեջ՝ ութ ամսվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում, աղջկա մոտ գրեթե վերացել է մեկուսանալու, միայն սահմանափակ շփումների ձգտումը և բացառապես մայրիկից կախվածությունը: Անհատական օգնականի նեղ մասնագիտական աջակցության շնորհիվ նա սոցիալացվել է, զարգացրել է մանր մոտորիկան, դարձել ավելի հանգիստ ու կենտրոնացված: Փոփոխություն կա նաև ընտանիքում. երիտասարդ տանտիրուհին սկսել է մտածել ինքնադրսևորման, աշխատանքային զբաղվածության հարցերի և ամուսնուն օգնելու շուրջ, սկսել է զբաղվել հրուշակագործությամբ:

«Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար: Տան մեջ կարող է քայլել, բայց դրսում դժվար է. մենակ չեմ կարող: Մինչև ծրագրից օգտվելը ես նույնիսկ չէի կարող խանութ գնալ կամ տան մեջ ուրիշ սենյակում լինել. անընդհատ կանչում էր՝ մամա, մամա․․․ Մարզերում անհատական օգնականի կարիքն ավելի մեծ է: Արդեն երկրորդ տարին է՝ այս ծրագրից օգտվում եմ, և շատ գոհ եմ: Ինչի՞ եմ հասել. արդեն մտածում եմ աշխատելու մասին: Կրթությունս միջին-մասնագիտական է: Միշտ երազել եմ տարրական դասարաններում դասավանդել, ուղղակի էնպես դասավորվեց, որ չստացվեց: Մյուս երազանքիս հաստատ հասնելու եմ, որովհետև ամուսնուս նյութապես օգնելու ցանկությունս մեծ է», – ասում է Ջուլիետայի մայրը՝ Անուշ Վարոսյանը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալացման հետագա դինամիկան: Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829