Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Գեւորգյանն ու Գարեգին Բաղրամյանը վերընտրվեցին

Փետրվար 29,2024 16:43

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ,  իսկ Գեղամ Գեւորգյանին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ երկու թեկնածուների ընտրության քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Գարեգին Բաղրամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, նույնքան կողմ ձայն էլ եղել է Գեղամ Գեւորգյանի թեկնածության օգտին։

Նշենք, որ Գարեգին Բաղրամյանի եւ Գեղամ Գեւորգյանի թեկնածություններն առաջադրել էր կառավարությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829