Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծել». Էրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային

Փետրվար 29,2024 15:52

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտնվելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել:

Էրդողանը ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական հետզհետե խորացող հակամարտությանը: Այդ համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել կողմերին Թուրքիայում բանակցային հարթակ տրամադրելու շուրջ:

«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծելու, այնպես, ինչպես ավելի վաղ արեցինք Ստամբուլում».-ասել է նա:

Ապա նաև հավելել, «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում:

«Սակայն, կարիք կա կարգավորման, որը կապահովի Սև ծովում առևտրային նավերի համար նավիգացիոն անվտանգությունը»,-ընդգծել է Էրդողանը:

Բացի այդ նա կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը՝ ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության մասին 10 նախապայման պարունակող ծրագրի:

Նշենք, որ Էրդողանը իր չմեկնելը կապել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ: Դրանք տեղի են ունենալու մարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829