«Մենք ապրում ենք անպատվության, թալանված ուրախության պայմաններում։ Կորսվել է մեր հայրենիքի հրաշք անկյունը՝ Արցախը, թափվել է մեր հազարավոր որդիների արյունը, թշնամու բանտում են ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր ժողովրդի զավակները, թշնամին օրակարգ է թելադրում»,- այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հիշեցնելով, որ այժմ Մեծ պահքի շրջանն է, Սրբազանը հիշեցրեց նաեւ անառակ որդու առակը, որը խորհրդանշում է անկումն ու հետագա վերականգնումը։
Ապա, մեջբերելով ՀՀ օրհներգի բառերը Բագրատ Սրբազանը կոչ արեց ընտրել անմահությունը, ոչ թե մահը, եւ դեպի այն տանող ճանապարհը՝ մի կողմ նետելով վախը, հրաժարվել ծնկաչոք ապրելուց. «Ամեն մեկը պետք է մտածի իր անմահության մասին։ Մի ժամանակ մենք բոլորս կմահանանք, եւ դա այդպես է։ Այլ բան տրված չէ։ Կհաղթեն նրանք, ովքեր կկանգնեն անմահության ճանապարհին։ Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան»:
Սրբազանը հորդորեց՝ մի կողմ թողնել համակրանքներն ու հակակրանքները, առաջնորդվել միայն սիրով առ Հայրենին։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ