Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ տարածքը չի վաճառվել, այդտեղ շենքեր չեն լինելու, այդտեղ լինելու է կանաչապատ, բարեկարգ տարածք. Տիգրան Տեր-Մարգարյան

Փետրվար 29,2024 15:29

Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի տների քանդման աշխատանքներին այսօր ներկա էր նաեւ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Հարցին, թե քանդվող տարածքը կանաչապատ տարածք չէ՞, վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ ոչ:

«Ծառեր կան, բայց բարեկարգված տարածք չէ: Համենայնդեպս, այստեղ չեն կարող վարչական շրջանի բնակիչները գան»,- ասաց Տեր-Մարգարյանը:

Նրա խոսքով, այդ տարածքի թվացյալ բնակիչները բազմիցս իր մոտ են գնացել սեփականաշնորհման հարցով, ինքն ասել է, որ տարբերակ չկա: Բնակիչները գնացել են նաեւ դեռ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մոտ, վերջինս նույն բանն է ասել՝ տարբերակ չկա. «Անհնարին է սեփականաշնորհել: Երկուշաբթի օրը քաղաքապետը հստակ հայտարարեց՝ սկսեք սահմանազատման աշխատանքները»:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Վարչական շրջանի ղեկավարը նաեւ ասաց, որ տեղի բնակիչներն իրեն դիմել են այդ տարածքում իրենց կողմից պահվող կենդանիների տեղափոխման հարցով. «Հիմա զբաղվում ենք դրանցով, «դաչայի» նման մի բան են սարքել»:

Դիտարկմանը, թե մի բնակիչ ասում է, որ երեք երեխաների հետ դրսում է մնալու, իր բնակության հարցը քննարկվելո՞ւ է, վարչական շրջանի ղեկավարը հարցին հարցով պատասխանեց. «Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում: Մարդկանց դրսում չենք թողնում, ներողություն, սա զավթած տարածք է, տարածքը բարեկարգում ենք»:

Հարցին, թե սոցիալական պարտավորություն չունե՞ք որպես վարչական շրջանի ղեկավար, որ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որը դրսում է մնում, աջակցեք, ասաց՝ կքննարկեն ու կաջակցեն իրենց հնարավորությունների սահմաններում: Հետո նեղսրտեց, թե եթե կամրջի տակ ապրող երեք հոգի կան ու հանկարծ կամուրջը քանդեն, ինքը էդ երեք հոգուն պիտի տուն տա՞:

Նա նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարածքը չի վաճառվել, այդտեղ շենքեր չեն լինելու, այդտեղ լինելու է կանաչապատ, բարեկարգ տարածք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829