Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրության մեջ «ուղղումները» կարող են վերաբերել նաեւ քաղաքացիությանն ու պաշտպանությանը. Աշոտ Ղուլյան

Փետրվար 29,2024 14:53

«Որքան էլ փորձեցի նախադեպ գտնել այլ երկրներում՝ սեփական հիմքը վերացնելու մասին, չգտա։ Եվ այստեղ մենք եզակի ենք»,- այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ Արցախի կորստից հետո թվում էր, թե եզակիության նման փորձերն արդեն սպառվել են, բայց…

Վերհիշելով տասնամյակների իրադարձությունները եւ պատասխանելով գործող իշխանությունների հայտարարություններին, Աշոտ Ղուլյանը նաեւ ասաց՝ Անկախության հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, գումարած փախստականների հոսքն Ադրբեջանից եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խոչընդոտումը՝ փաստելով փաստաթղթի ընդունման կոնսենսուսի բարձրագույն մակարդակը. «Հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսի պայմաններում, Սփյուռքի եւ Արցախի համաձայնությամբ»։

Աշոտ Ղուլյանը կասկած չունի՝ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու գաղափարը կապված է Անկախության հռչակագրից անկախության հիշատակումը հանելու հետ, որտեղ խոսվում է անկախության իրավունքի եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Անթույլատրելի է այդ կետերի վերախմբագրումը»։ Բանախոսի կարծիքով՝ Սահմանադրության մեջ «ուղղումները» կարող են վերաբերվել նաեւ քաղաքացիությանն ու պաշտպանությանը։

Հատուկ նրանց համար, ովքեր «սպառնալիք» են տեսնում ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գոյության մեջ, Աշոտ Ղուլյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի կողմից Ադրբեջանի հանրապետության սահմաններում անկախության վերականգնման հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Արցախը հռչակեց երկրորդ հայկական պետությունը, ինչը գոնե ժամանակավորապես կասեցրեց Հայաստանի հասցեին հնչող տարածքային պահանջները։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829