Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոզություն է՝ կեղտոտ ձեռքերով մարդկանց մոտենալն անգամ սրբությանը». Արամ Մանուկյանը՝ Անկախության հռչակագրի մասին

Փետրվար 29,2024 14:25

«Եթե ինչ-որ մեկը նպատակադրվել է փոխել Անկախության հռչակագիրը, նշանակում է՝ ժողովրդի արժանապատվությանն ուղղված հարցեր ունի»,- այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Բանախոսի ներկայացմամբ՝ Անկախության հռչակագիրը միակն է, ոչ որոշում է, որ օրենք. «Դա ծննդյան վկայական է, եւ անհնար է այն մերժել։ Հռչակագիրն ունիկալ է նրանով, որ ընդունվել է դեռեւս ԽՍՀՄ պայմաններում: Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը»:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԽՍՀՄ բաժանումն էր, որ ձեւավորեց Հայաստանի զարգացման հեռանկարներ եւ այդ ժամանակ ընդունված Անկախության հռչակագիրը ընդունվել է հանրության գերկոնսենսուսի պայմաններում. բազմակուսակցական հանձնաժողովը՝ 15 մարդուց բաղկացած, դիտարկել է 10 տարբերակ, ընտրվել է 3-ը, դրանք քննարկվել են, եւ 192 կողմ եւ «զրո» դեմ ձայնով ընդունվել է։ Անկախության հռչակագրի տեքստը խորհրդարանի նիստում ընթերցել է Արամ Մանուկյանը:

 

«Խոզություն է՝ կեղտոտ ձեռքերով մարդկանց մոտենալն անգամ սրբությանը»,- հայտարարեց նա։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829