Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին լրագրողները խնդրեցին պարզաբանել Տեղ գյուղի միջադեպի մանրամասները, շրջանառվող լուրերը:
Նա բորբոքվեց. «Ես երեկ ասել եմ, դուք չե՞ք լսել: Երեկ ինձնից հարցազրույց վերցնողներն ո՞ւր են»:
Լրագրողները փոխանցեցին, որ Տեղի համայնքապետը այլ բան է ասում, նա արձագանքեց. «Ո՞վ է ասում: Ես երեկ ասել եմ, ուզում եք նորի՞ց կրկնեմ: Չեմ կրկնում, իմ ասածը մնում է ուժի մեջ: Հերիք ա սխալ տեղեկություն տարածեք աջուձախ: Էս ի՞նչ բան ա, արա, տեղեկություններ են տարածվել…Որտեղի՞ց են տարածվել՝ աղբյուր չեք կարում ասեք: Ձեր մյուս գործընկերների աղբյուրներով էլ ուրիշ բաներ են տարածում»:
Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց, Քոչարյանն արձագանքեց. «Դուք ավելի լավ է ճշտեք՝ ձեր սեփականատերը վերջը վերադառնո՞ւմ է, թե՞ չէ: Վերջացրե՛ք ասում եմ: Ինչ եղել է, երեկ մանրամասն տեղեկությունը տարածվել է, էլ ի՞նչ եք կեղծ տեղեկություններ տարածում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ