Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի 1-ին տեղակալն ինձ ասաց՝ ինչ անեմ, իմ տան մեջ տեղ տա՞մ, ասել եմ՝ հա, բարի մարդ ես ոնց որ թե երեւում, երեխեքիս վերցնելու եմ՝ գամ. քաղաքացի

Փետրվար 29,2024 13:51

Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասում այսօր ինքնակամ կառուցված բնակելի տների քանդման աշխատանքներ էին նախատեսված, ինչն այդ տարածքների բնակիչները ընդունեցին շատ բուռն էմոցիաներով:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

«Մենք այդ հողամասերը, որ վերցրել ենք, 70-ականներից մեր ձեռքն է եղել: Մեկին իր հորից է անցել, մյուսին՝ իր պապուց: Այգիներ ենք սարքել մեր ձեռքով, ամեն ինչն արել ենք, խնդիր չի եղել: Կամաց-կամաց շենացնելով սարքել ենք տներ, հիմա այդ տներում ապրում ենք: Մեզ ասացին՝ գրանցվեք, գրանցվեցինք, հաշվառման կանգնել ենք, գույքահարկը մուծում ենք, փաստաթղթերն ունենք: Այսօրվա վիճակով Ավինյանն ինչ-որ օրենք է հանել, որ գա քանդի կանաչապատման անվան տակ, բայց մենք ենք կանաչապատել մեր միջոցներով, եթե չկանաչապատեինք, ճահիճները չգիտեմ՝ ուր կհասնեին, կոմունալը մենք ենք սարքել»,- ասաց բնակիչներից մեկը:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Նրա խոսքով, շատ անգամ են դիմել այդ տարածքները սեփականաշնորհելու համար. «Ամեն անգամ տարբեր պատասխան է եկել: Մի անգամ ասել են՝ աճուրդով պիտի գնեք, մի անգամ կանաչապատման տարածք է… Երկար տարիներ ենք դիմել: Հիմա Ավինյանը հենց խոսեց, որ քանդման ենթակա է, տրակտորն եկել է, որ քանդեն»:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Մեկ այլ բնակիչ նեղսրտած ասաց, թե երեք անչափահաս երեխա ունի, վերցնի նրանց, դուրս գա, ուր գնա. «Մարդիկ ստեղից դպրոց են գնացել, բանակ են գնացել, կռվի են գնացել մեր երկրի համար: Էսօր, որ մեզ ասեն՝ եկեք, գնացեք, մենք ի՞նչ պաշտպանենք: Երեք անչափահաս երեխա ունեմ, ո՞ւր վերցնեմ գնամ: Երեկ քաղաքապետի առաջին տեղակալն ինձ ասաց՝ ինչ անեմ, իմ տան մեջ տեղ տա՞մ, ասել եմ՝ հա, բարի մարդ ես ոնց որ թե երեւում, երեխեքիս վերցնելու եմ՝ գամ: Մինչեւ վերջ աչքերիս մեջ չկարողացավ նայել»:

Քանդման որոշմանը դեմ արտահայտվող բնակիչները պնդում են նաեւ, որ այդ տարածքի կանաչապատման խնդիր չկա, իրենք արդեն կանաչապատել են. «Ավինյանն ասում է՝ դա գողություն է: Ցավդ տանեմ, եթե գողություն է, գնացեք գողերին մի հատ բռնեք: Ասում է՝ զավթված հողեր են, մնում է ասի՝ ագրեսոր եք, զավթել եք էս հողերը»:

Բնակիչներից մեկն էլ պնդեց, որ 99 տոկոսով այդ հողերը վաճառել են նորակառույց շենքեր կառուցելու համար, իրենց զոռով հանում են, որ տան նրանց, ում վաճառել են: Նոր Նորքի ղեկավարը պաշտոնապես հայտարարեց, որ տարածքը չի վաճառվելու, այստեղ շենքեր չեն լինելու։

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Մեկ այլ բնակիչ էլ հիշեց, թե դույլերով ինչպես են ջրել իրենց տնկած ծառերը ու սարքել կանաչապատ տարածք, իսկ այսօր, ըստ նրա. «Կանաչապատ տարածքն ուզում են մեզնից գողանալ: Ոչ թե մենք ենք գողացել, այլ մեզնից են ուզում գողանալ»:

Այստեղ ապրող ընտանիքներից միայն մեկը այլ բնակարան չունի, բայց դրսում չի հայտնվի, լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829