Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թվականի հունվարի 1-ից դեղատոմսով դուրս գրվող բոլոր դեղերը դուրս են գրվելու էլեկտրոնային եղանակով

Փետրվար 29,2024 13:32

Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ վաղվանից 400-ից ավել դեղեր ընդգրկվում են էլեկտրոնային դեղատոմսի համակարգում եւ պետք է մարտի 1-ից դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմսով։

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 3370 գրանցված դեղանվանում կա, որից 2566-ը 2025 թվականի հունվարի 1-ից պետք է դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով։ Մնացած դեղերն այն դեղերն են, ինչպես ասաց փոխնախարարը, որոնք պարտադիր չեն, որ դուրս գրվեն դեղատոմսով։

«Ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղերին են նախապատվություն տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ։ Այս համակարգը ներդնելիս՝ հետագծելիությունը կարելի տեսնել, ստուգել դեղատան կապը դեղատոմս դուրս գրածի միջեւ։ Եթե անկանոնություն նկատենք․․․ բայց կան օբյեկտիվ խնդիրներ, բժիշկներ կան, որոնք ասում են՝ ես համոզված եմ այս դեղի պարագայում՝ իմ պրակտիկայից ելնելով։ Թվայնացումը հնարավորություն է տալիս այս կարգի խոսակցությունները ստուգել եւ հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխնախարարը նշեց՝ էլեկտրոնային դեղատոմսը դուրս է գրվելու ազդող նյութի անվանումով, այլ ոչ թե բրենդային անվանումներով․ «Բուժառուն հնարավորություն ունի, օրինակ՝ կարող է 5-10 անվանում լինի, ընտրի որեւէ մեկն՝ըստ իր գումարի։ Դեղատան աշխատակիցը չի կարող քանակի, դոզայի փոփոխություն կատարել, ինչն այսօր նկատում ենք։ Այստեղ խզել ենք կապը բժշկի հետ, որպեսզի չլինի ուղղորդում»։

Գործառույթն իրականացվելու է ԱրՄԵԴ համակարգով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ դեղատոմսը կապվելու է անձի հիվանդության պատմության հետ․ «Եթե 20 հատ հաբ գրվի, ասենք, իմ անունով, բայց իմ հիվանդության հետ դա կապ չունի, դա ահազանգ է, դա նշանակում է, որ այլ շրջանառություն կա։ Իսկ այսօր այլ շրջանառությունը կապ ունի բազմաթիվ այլ խնդիրների հետ, որը կարծում եմ՝ կհաջողվի բացառել»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829