Լրահոս
Օրվա լրահոսը

Այս համաժողովի ուղերձը՝ վճռական «ոչ»-ը, ուղղված է ոչ միայն մեր ժողովրդին, այլ ամբողջ աշխարհին եւ անձամբ Իլհամ Ալիեւին. Մենուա Սողոմոնյան

Փետրվար 29,2024 13:21

«Թիրախավորվել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որովհետեւ թիրախավորված է Հայոց պետականությունն ինքնին: Մենք պետք է վերջապես հասկանանք՝ մեր թշնամու նպատակը վերացնելն է մեր անկախ պետականությունը: Իսկ եթե չենք ունենում անկախ պետականություն, չենք լինում նաեւ մենք»,- «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման մեկնարկին, լրագրողների հետ զրույցում, ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ պնդելով, որ սա մեզ վերացնելու հերթական քայլերից մեկն է:

Մենուա Սողոմոնյանը նաեւ հայտարարում է՝ թշնամուն չի հաջողվելու մեր իսկ ձեռքով մեզ վերացնելը եւ այս համաժողովի ուղերձը՝ վճռական «ոչ»-ը ուղղված է ոչ միայն մեր ժողովրդին, այլ ամբողջ աշխարհին եւ անձամբ Իլհամ Ալիեւին. «Ով երկու օր առաջ ևս հանդգնություն ունեցավ հայտարարելու, որ Հայաստանի հանրապետությունը պարտավոր է ընդունել Ադրբեջանի բոլոր նախապայմանները, իսկ Անկախության հռչակագրից հրաժարումն այդ նախապայմաններից մեկն է»:

Նրա կարծիքով, այս իշխանության շարունակությամբ մենք ստանալու ենք եւ պատերազմ եւ նվաստացումներ. «Այսօր մենք պատերազմից հինգ ենք պակաս, ուստի պետք է ամուր կանգնենք մեր պետականության կողքին՝ մի կողմ գնելով մնացած բոլոր նկատառումները: Այո, այս իշխանությամբ պատերազմի գնալը կործանարար է եւ նրանց հեռացնելը հրամայական է»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829