Լրահոս
Օրվա լրահոսը

«2021 թվին ռուս սահմանապահները տեղակայվել են այնտեղ՝ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար, դա այն ժամանակ պետք է եղել». Արմեն Խաչատրյան

Փետրվար 29,2024 13:13

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի, սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել»:

Արմեն Խաչատրյան

Այսօր լրագրողները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին հարցրեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ 3 տարի շարունակ ռուսներն առանց իրավական հիմքի հայտնվել են այնտեղ: Նա պատասխանեց. «Դուք երեւի մոռացել եք, որ 20 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր է ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգության հարցեր լուծեն: Իրավիճակով պայմանավորված, այո, այդպես է եղել: Բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի այդ իրավական խնդրին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի եւ որտեղ: 2021 թվին, իրավիճակով պայմանավորված, իրենք տեղակայվել են այնտեղ՝ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար, դա այն ժամանակ պետք է եղել»:

Թե ուրիշ ո՞ր հատվածներում են ռուս սահմանապահները տեղակայվել, պարզվեց՝ նաեւ Գորիսում կան: Ըստ պատգամավորի, նրանք տեղակայվել են՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահների անվտանգությունը պաշտպանելու համար:

Երբ լրագրողները մի քանի անգամ ճշտեցին՝ ի՞նչ գործառույթ են նրանք փաստացի իրականացրել ՀՀ տարածքում՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հարգելի ժողովուրդ, երեւի մոռացել եք 21 թվին Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, Սյունիքի մարզում, Արցախի հետ սահմանին: Այդ ժամանակ տեղակայումների փոփոխություններ են իրականացվել՝ զուտ անվտանգային նկատառումներով: Բայց թե իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են, թե չեն կատարել՝ սա արդեն ուրիշ հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829