Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայքէջում հրապարակվել է նախազգուշացում, որով դեսպանությունը ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։
«Վտանգված Հայաստանի Հանրապետություն»․ սա էր Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան։ Հազարավոր հայ զինվորների արյան գնով Արցախը թշնամուն նվիրելով, մայր Հայաստանում 120 000 փախստական դարձրած արցախահայության խնդիրներն օդում առկախելով՝ ներկայիս իշխանությունը մտածում էր՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»։
Հանգիստ ապրո՞ւմ եք․ ինքներդ պատասխանեք անկեղծ այս հարցին։
Հ․Գ․ Տեղեկացրել էի, որ ԱՄՆ դեսպանատունը ս․թ․ փետրվարի 2-ին ևս զգուշացրել էր իր քաղաքացիներին վերոնշյալ մարզեր գնալու վտանգի մասին։
Կարդացեք նաև
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ