ԱԺ նստաշրջանում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունն այս պաշտոնում դարձյալ առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:
Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ վառելիքի որակի վերաբերյալ հարցերին։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետություն վառելիք ներմուծվում է հիմնականում ՌԴ-ից՝ որպես ԵԱՏՄ ապրանք։ Եվ քիչ ծավալով էր ներմուծվում է եվրոպական երկրներից։
«Հիմա տնտեսվարողների հետ մտածում ենք լաբորատոր կարողություններ ձեւավորել սահմանային անցման կետերում, որը մշտապես կվերահսկի ներմուծվող վառելիքի որակական չափանիշների համապատասխանությունը այն ստանդարտներին, որը ՀՀ-ում կա։ Բայց երկրորդ խնդիրը, որն ավելի ժամանակատար է, լցակայանների հետ է կապված։ Ինչպես տեսաք՝ վառելիքը մեկն է, Հայաստան մտնում է մեկ վառելիք եւ այդ վառելիքի որակի փոփոխությունը մեծապես կախված է հենց լցակայանի պահեստների որակից, աղտոտվածությունից։ Նույն տնտեսվարողի մոտ նոր ստեղծված լցակայանում վառելիքի որակն ավելի բարձր է ամենայն հավանականությամբ, քան հին լցակայանում։ Շատ եվրոպական երկրներում հենց ստուգիչներ են դրվում լցակայանների կողքին, եւ սպառողն ինքը կարողանում է ստուգել։ Այս մտքի շուրջ ենք աշխատում, որպեսզի կարողանանք անել»,- ասաց նա։
Գեղամ Գեւորգյանը հավելեց, որ մի լավ միտում կա՝ տնտեսվարողներն իրենք էլ են արդեն խոսում նոր չափորոշիչների ու որակի մասին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ