Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրը ՀՀ ծննդյան վկայականն է. չլինի այն՝ չի լինի ազգային պետություն. Ավետիք Չալաբյան

Փետրվար 29,2024 12:52

«Մենք այսօր ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ գործող վարչակարգն անընդհատ սեփական պարտություններն արդարացնելու համար, փորձում է գտնել մեղավորներ: Հիմա հերթական մեղավորը դարձել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որն աբսուրդ է: Դա մեր, այսպես ասած, ծննդյան վկայականն է եւ, ի դեպ, Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը ծնվել է ՀՀ ամենաներկայացուցչական, ամենաբազմակուսակցական խորհրդարանի կողմից, որում ներկայացված է եղել 12 քաղաքական ուժ, որտեղ բոլորը միասին աշխատել են, որպեսզի ընդունեն Անկախության հռչակագիրը՝ Խորհրդային միության պայմաններում»,- «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նկատելով, որ Անկախության հռչակագրում հաստատագրված են մեր հիմնական ազգային նպատակները, Ավետիք Չալաբյանը կարծում է, որ հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է եւ եթե այն գոյություն չունենա, գոյություն չի ունենա նաեւ մեր պետությունը: Փոխարենը, ըստ բանախոսի, կունենանք մի կազմավորում, որը չունենալով այդ ծննդյան վկայականը՝ չի ունենա ինքնություն, դեմք եւ այլեւս ազգային եւ հայկական չի լինի:

Ավետիք Չալաբյանը կարեւորում է ի դեմս Անկախության հռչակագրի՝ մեր ինքնության պահպանումը, բայց հստակ այլընտրանք առաջարկելով գործող իշխանության աղետաբեր քաղաքականությանը:

Այս քննարկման նպատակն է՝ նախ հստակ ներկայացնել Անկախության հռչակագրի կարեւորությունը Հայաստանի իրավաքաղաքական համակարգում, ապա ցույց տալ, թե ինչո՞վ է կապված հռչակագիրը, նախաձեռնության՝ ազգային պետության տեսլականի հետ եւ այն գործողությունների, որոնք պետք է արվեն այս իշխանությանը հեռացնելուց հետո՝ ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ, որն էլ հնարավորություն կտա ապահովել պետության գոյության եւ զարգացման իրավունքը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829