Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Այդպես էլ չունեցանք, չստեղծեցինք քարոզչական ասպարեզում մասնագիտացված մի գրասենյակ. «Ազգ»

Փետրվար 29,2024 11:46

Աշխարհի լրատվական մեծագույն ցանցի՝ բրիտանական BBC-ի ենթաբաժիններից մեկում օրերս հանդիպեցի բավական ծավալուն մի նյութի՝ նվիրված «ադրբեջանական» նուռի փառաբանությանը: Հեղինակը, որի անունը հայտնի չէ, երկար-բարակ նկարագրում է, թե Ադրբեջանում ինչպես են նշում «Նռան օրը», ինչպես են անցկացնում «Նռան աղջիկ» ֆեստիվալը, ինչպես են օշարակ (նարշարաբ) եւ ճաշատեսակներ պատրաստում նուռով:

Մինչեւ այստեղ՝ ոչ մի առարկություն:

Անընդունելին ու մերժելին յուրացնել-սեփականացնելն է մի միրգ, որի հայրենիքը մեր ողջ տարածաշրջանն է ու Միջերկրականի արեւելյան ավազանը:

Թերեւս թեմայից շեղում համարվի վերոբերյալ շարադրանքը որպես մուտք: Սակայն կար մեկ անգամ եւս հաստատելու մեր թշնամի հարեւանի մուրալու, յուրացնելու, հափշտակելու բնազդը: Մեկից ճարտարապետություն, մյուսից՝ լեզու, կրոն ու գրականություն, այն մյուսից՝ ազգանուն ու քաղաքացիություն եւ, վերջապես, մեզնից հայրենի՛ք զավթելու փաստը, որին հաճույքով արձագանքում են BBC-ի նման միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, ներառյալ նաեւ CNN-ի եվրոպական ծառայությունը, որոնք, այս պարագայում, աչք են փակում մի խոշոր տարածաշրջանի հարստությունը, ժողովուրդների պաշտած մրգատեսակը սեփականացնելը, ազգայնացնելը:

Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Անցնող տասնամյակներին մենք այդպես էլ չունեցանք, չստեղծեցինք քարոզչական ասպարեզում մասնագիտացված մի գրասենյակ, ասենք՝ արտգործնախարարության եւ ԱԱԾ-ին կից, որը օրնիբուն զբաղվեր մեզ հետաքրքրող տեղեկությունների հավաքմամբ, թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի հետազոտությամբ, վերլուծությամբ եւ անհրաժեշտ պահին դրանց հակազդելու եւ, միաժամանակ, Հայաստանի եւ հայկական խնդիրների շուրջ դրական մթնոլորտ ստեղծելու առաջադրանքով:

Զուգահեռաբար՝ մենք չգիտենք, թե տարբեր երկրներում գործող մեր դեսպանատները, բացի ժամանող պետական պաշտոնյաներին դիմավորելուց ու տեղավորելուց, նրանց աշխատանքային եւ ոչ աշխատանքային գրաֆիկը կազմակերպելուց, նաեւ, չմոռանանք, նրանց կանանց կամ սիրուհիների shopping-ը կազմակերպելուց, զբաղվո՞ւմ են մամուլի մարդկանց հետ հարաբերություններ մշակելու աշխատանքով:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829