Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ Զինված ուժերում աշխատավարձը բարձրացրել է, բայց ատեստացիան համակարգային լուծում չէ»․ Գեղամ Մանուկյան

Փետրվար 29,2024 11:34

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրմանը։ «Փոխնախարարը հրապարակեց, որ մինչեւ հիմա ատեստացիային մասնակցել է 5908 զինծառայող։ Իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացրել է։ 5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացրել, անբավարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, ոչ թե գիտելիքներն են պակաս, այլ հազար տեսակի պատճառներով է։ Հատկապես պայմանագրային շարքային կազմից մատերի վրա կարելի է հաշվել, թե քանիսն են գերազանց ստացել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հայտարարեց, որ այդուհանդերձ «Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Ըստ նրա՝ սա ինչ-որ տեղ փորձ է՝ բարելավելու վճարման համակարգը։ «Սա եզակի դեպքերից մեկն է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում նախագծին, որովհետեւ, մեր կարծիքով, ցանկացած նախաձեռնություն, որը բարելավում է հայրենիքի պաշտպանների, մեր զինծառայողների սոցիալական վիճակը, դա միայն ողջունելի է։ Բայց միաժամանակ նշել ենք, որ փոքր դրվագային լուծումներն ամբողջությամբ սպեղանի չեն՝ խնդիրները լուծելու համար։ Միայն ատեստացիայով զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն։ Այդ առումով շատ կարեւոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ նաեւ աշխատանք ենք իրականացնում»,- ասաց Մանուկյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829