Երբ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին էր, հայտարարում էր, թե Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Բայց եղավ լրիվ հակառակը. արդեն 6-րդ տարին է լրանում, ինչ նա իշխանության է, իսկ ատելությունը ներքաղաքական ու ներհասարակական կյանքում ուղղակի դարձել է գերիշխող։ Դագաղներով, ատելության քարոզով իշխանության եկածները առաջին իսկ օրից սկսեցին անհանդուրժողականություն սերմանել։
Քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իջեցվեց կենցաղային ու շրիշակից ցածր մակարդակի։
Ու այս համատեքստում պատահական չէ, որ ատելություն էր գեներացվում կոնկրետ Արցախի նկատմամբ, թե այն դարձել է հակահեղափոխության օջախ։ Նաև դրա պատճառով է այսօր հանրային տրամադրությունների իներտություն նկատվում այն պայմաններում, երբ թվում է՝ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեին երկիրը ներկայիս ծանր վիճակից դուրս բերելու հետ կապված։ Ու եթե իշխանություններն էլ բողոքում են, թե իրենք ևս ատելության թիրախ են դարձել, ապա դա իրենց սերմանածն է, քաղում են իրենց արածի պտուղները։
Այս իշխանությունները պատմության մեջ են մտնելու ոչ միայն երկիրը խայտառակ պարտության տանելով, անընդհատ թշնամուն զիջելով, այլև հանրության ներսում թշնամանքի ու ատելության գեներացմամբ այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական ջանքեր են անհրաժեշտ նրանց թողած բացասական ու աղետալի իրողությունների հետևանքները հաղթահարելու համար։
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։