Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում Նիկոլ Փաշինյանին հարյուր անգամ են ասել, թե մեզ ինչ է սպասվում Արցախի հարցում. «ՉԻ»

Փետրվար 29,2024 10:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը տեսնում էր՝ արհավիրք է մոտենում, ինչն էլ իրեն դրդել էր կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում, ասել է. «Եթե արհավիրքը վերահաս էր, եթե ոչ հրապարակային, ապա կարող էին գոնե աշխատանքային կարգով տեղեկացնել իրենց այդ մասին»:

«ՉԻ». Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը աշխատանքային կարգով չի ասել, որ Արցախի հարցում մեծ պրոբլեմների առջև ենք կանգնած, Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուրիշ տեղից չէ՞ր կարող իմանալ:

Իրականում Նիկոլ Փաշինյանին հարյուր անգամ են ասել, թե մեզ ինչ է սպասվում Արցախի հարցում, եթե շարունակվի ոչմիթիզական քաղաքականությունը: Գուցե հազար անգամ:

Սկսած 1997 թվականից: Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից: Ոչ միայն տեղյակ է, այլև մի քանի անգամ իր «ՀԺ»-ում տպել է, դեռ մի բան էլ գովել է հոդվածը, թե նայեք՝ մարդը զգուշացնում է, հեռատես է, ճիշտ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829