Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եզրափակում է Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցուցակը. «Ազգ»

Փետրվար 29,2024 08:30

Փետրվարի 22-ին Մոսկվայի «Ռուսաստանն այսօր» մուլտիմեդիա մամուլի կենտրոնի նախագահական դահլիճում տեղի է ունեցել շնորհանդես, որտեղ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ներկայացրել է ետխորհրդային երկրների Ռուսաստանի հետ բարեկամության վարկանիշն ուսումնասիրող հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրվել է 16 երկրների հետ 12 խումբ ցուցանիշների հիման վրա հաղորդակցության մակարդակը:  Առաջին եռյակում են Հարավային Օսիան, Բելառուսը եւ Աբխազիան:  Ադրբեջանը զբաղեցնում է 7-րդ տեղը, Հայաստանը 10-րդ տեղում եզրափակում է բարեկամ երկրների ցանկը:  11-րդ տեղում Վրաստանն է իբրեւ հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամ երկիր:  12-ից 16-րդ տեղերում են Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան իբրեւ ոչ բարեկամ երկրներ:

Արժե նշել, որ 2022թ. Հայաստանը 14 երկրների շարքում գրավում էր 5-րդ տեղը (որպես բարեկամ երկիր), իսկ 2021թ. երրորդ տեղում էր:

Շնորհանդեսում հատուկ նշվել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը գտնվում են տատանվող վիճակում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ 2024թ. հնարավոր է նրանց անցումը ավելի ցածր հորիզոնականներ:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829